▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե հիմա էդ դիկտաֆոնն էլի մտցրել եք բերանս. Մհեր Սեդրակյան

Մինչ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը, թերթը փորձել էր ճշտել, թե Մհեր Սեդրակյանը ներկա լինելո՞ւ է այս նիստին, որի ժամանակ իր վարքագիծն է քննվելու: «Հրապարակ»-ը հիշեցնում է, որ խոսքը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին սպառնալու մասին է, երբ ասել էր. «Ծնոտդ կպոկեմ»: «Հարկ եղած դեպքում կներկայանանք, բայց խնդրում եմ սա քաշես մի կողմի վրա»,- ասել է Թոխմախի Մհերը` նկատի ունենալով թերթի լրագրողի ձայնագրիչը: Իսկ այդ դեպքի հետ կապված` ՀՀԿ առաջնորդը Ձեզ հետ որևէ խոսակցություն ունեցե՞լ է: «Գրավոր գրեք Ձեր հարցերը` պատասխանեմ, սենց մի քիչ ոնց որ չափի մեջ չի. դե հիմա էդ դիկտաֆոնն էլի մտցրել եք բերանս»: Բա Ձեզ չե՞ն ասել` մի ասեք այդպիսի բաներ, ձայնագրիչը կես մետր հեռավորության վրա է Ձեզնից: «Հիմա անգամ կես մետր չի` մի քառասուն-հիսուն սանտիմետր է արդեն` տեսեք, խնդրում եմ քաշեք մի կողմի վրա»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին