▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Արմավիրի մարզպետարանից «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ այս պահին քննարկվում է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի հարցը:

Մարզպետարանից նաև տեղեկացրել են, որ երեկ տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ քաղաքապետ Խլղաթյանը շատ նյարդային վիճակում է եղել և կոպիտ խոսել ու վիրավորել որոշ բաժինների պետերի:

Երեկ էլ Արմավիրի մարզպետի գլխավորությամբ հանրապետականները հավաքվել են Արմավիրում: Հավաքին, որին ներկա են եղել Երևանից ժամանած հանրապետականներ ևս, քննարկել է քաղաքապետ Խլղաթյանի հրաժարականի հարցը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին