▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետ.«Իրանից ոչ մեկը չի հարցնում»

 «Դե, ես հլը չգիտեմ` ինքը ինչ ա ուզում, ինչ ա ցանկանում, ես ինքս պետք ա ցանկանամ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` մեկնաբանելով իր հետ հանդիպելու մտադրության մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը։ 

«Իրա ցանկությունները դա ցանկություններ են, բայց ես ինքս պետք է ցանկանամ, էլի, թե ե՛ս ինչ եմ ուզում», - հավելեց մարզպետը։

Մարզպետների եւ մասնավորապես Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի` «Ժառանգության» առաջնորդի պահանջի կապակցությամբ էլ Սյունիքի մարզպետը հայտարարել է. «Դե դեռեւս բան չի, որ ինքը ասում ա, էդ ինքը, բան ա, էլի, տենց, կոպիտ ա օրինակը հնչում, ասում ա... Վերջը, հիմա էդ կոպիտ օրինակներով չասեմ ես, դա իրա ցանկությունն ա, իրանից ոչ մեկը չի հարցնում` Սյունիքի մարզպետը հրաժարական կտա, թե Սյունիքի մարզպետը կմնա կաշխատի»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ լինելու է Սյունիքի մարզում, որտեղ պահանջելու է մարզպետի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս հետ հանդիպում է ակնկալում։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին