▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Արծրունի.« Հայաստանում հեղափոխության սցենար չկա»

Երգահան-կոմպոզիտոր Վահան Արծրունին այսօր Հայաստանում հեղափոխության սցենար չի տեսնում:  Ըստ նրա, այդ սցենարը չունի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, գրում է «168 ժամը»:

«Րաֆֆին բացահայտ ասում է, որ ինքը ժողովրդին տանում է նեղ դեմոկրատական, սահմանադրական ճանապարհով, այսինքն՝ Սահմանադրությունը հնարավորություն տալի՞ս է հանրությանը նման դրսևորումներ ունենալ՝ հանրահավաքներ, պիկետներ անել, նա օգտագործում է սահմանադրական իրավունքը՝ օրենքի տառին հավատարիմ մնալով: Դա, ըստ երևույթին, իր սկզբունքն է. եթե հիշում եք, երբ նա հացադուլ էր հայտարարել և իրավունք ուներ վրան խփել, քաղաքի իշխանությունն արգելեց, և նա վրան չխփեց, որովհետև նա՝ որպես քաղաքացի, հարգում էր քաղաքային իշխանություններին»,-նշել  է Վ. Արծրունին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին