▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակցակային մեղրամիսը շարունակվելու է դեռ էլի մի քիչ

Փաստորեն, կատարվեց ապուշիս երազանքը:
Երեկ, որ գրել էի: Որ ԲՀԿ-ն գնում է <պոլյոտի>` կկվի բնի վրայից: Կամ վրայով:
Արձագանքերը չուշացան:
Բարեւի մեջ արեւ դրած, տերեւ դրած /կարող ա? էդ ՀՀԿ-ի էն կանաչ տերեւն ա, որ քարոզչական հոլովակներում կար. պետք ա ճշտել/, հա, էն էի ասում, որ ԲՀԿ-ն ձեռանց հանդիպեց Րաֆֆու հետ, հանդիպման շորշոփներն ու ազդեցությունն անմիջապես երեւացին պարոն Րաֆֆի վրա:
Նա միտինգում միանգամից պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը /չէ, հո չեմ ասում` Ռոբերտ Քոչարյանի համար, այլ` իր համար/, Տիգրան Սարգսյանի հրաժարականը /հո չեմ ասում` Հովիկ Աբրհամյանի համար. Հովհաննեսին նախագահականից ասել են` <զադնի> դիր, ինքն էլ ասուլիս է տվել, ասել` այլեւս երբեք չեմ դառնա վարչապետ. այլես երբեք չեմ դառնա նախագահ, այլ` գազի Կարենի համար, որպես մայր-Ռուսիո ներկայացուցիչ/, Տարոնի հրաժարականն /ո~չ. այլեւս չէր կարող դա Գագիկ Բեգլարյանի համար լինել, այլ... էստեղ արդեն <դերժի պաուզու Ջուլիա>/:
Եւ ուրեմն Ջուլիան ձեզ ասի. բանակցությունները հենց այս <գենտնին> վրա են:
Խնդիրը հետեւյալն է: ԲՀԿ-ն իր պահուստում ունի ՀԱԿ դարձած ՀԱԿ-ին` կուսակցության եւ Լեւոն Զուրաբյանի տեսքով, ունի դաշնակցությանը, հիմա էլ ցանկում է ունենալ Րաֆֆին, որովհետեւ վերջինս դե-ֆակտո այս պահին ընդդիմության առաջնորդ եւ ժողովրդի ֆավորիտն է, գնալ Երեւանի ընտրություններին, վերցնել մայրաքաղաքը, որը, ըստ ԲՀԿ-ի, կես հանրապետությունն է, ինչն էլ նշանակում է, որ կիսվում է երկրում իշխանությունը, եւ ՀՀԿ-ն ուզած-չուզած հաշվի է նստում իրեն հավասար մեկ այլ ուժի հետ, մնացածն արդեն` տեխնիկայի գործ է. ներիշխանական սողացող ձեւով պառլամենտի մեծմասնութունը դեպ իրեն անելեն ու <մնացածը>...
Րաֆֆին իր նման ասում է` հա~, եկեք, հայորդիներ, միացեք մեր սրբազան պայքարին, բայց եւ` ես իմ լիդերությունը չեմ տա ոչ մեկին:
Հասկանալի է, չէ?, որ նա կասի` դարձեք երկրորդ ջութակ` իմ մենահամերգում, ու բացի Հայաատանի հիմնից. <Թագավոր ախպեր> երգել չկա~.. . էն երգն էլի` <Աննման ու անգին ես, թագավոր ախպեր>:
Ինչպես հրեն չի համաձայնում, որ ՀԱԿ-ը խաղեր տա իր <տարածքում>, առանձին է գնում մարտի մեկի միջոցառմանն ու միտինգ չի անում նրա հետ: Էդպես էլ ինչ-որ <իքս> պահի, նա կարող է ասել` սիրելի Կոլյայիչ, բավ սիրեցի, մնաս բարյավ:
Բայց հիմա էդ <իքսը> չէ, բանակցակային մեղրամիսը շարունակվելու է դեռ էլի մի քիչ:
Մինչեւ Սերժ Ազատի Սարգսյանը հանդիպի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին:
Մինչեւ երեւա` ինչ են պայմանավորվել նրանք` տակից եւ ափաշկյարա:
Էդ ժամանակից սկսած էլ`արդեն կցուցանվի երկրորդ սերիան:
Ուսան`ող:

 

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին