▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Դուլյան. Անլուրջ վերլուծություն...

Սերժ Սարգսյանին հղած Բարաք Օբամայի շնորհավորանքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը համակերպվում է, քանզի ունի եռակի փորձը՝ Վազգեն Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Տեր Պետրոսյան,՝ միայն բռնության է հանգեցրել... Ու սկսում է լուրջ պատրաստվել Երեւանի քաղաքապետի ընտրություններին.... Շատ լուրջ... դա շատ հեշտ է ու շատ բարդ է.... Հանրապետականների հաղթաթուղթը Տարոն Մարգարյանն է՝ ու միայն հենց ինքը... Ընդդիմությունը նրա գլխավորած ցուցակի դեմ կարող է հանել Տարոն Մարգարյանի պես 100 պարկեշտ ու պրոֆեսիոնալ մարդկանց ցուցակ, քանզի ընդդիմադիրները պնդու մեն, թե հանրապետականները չունեն մարդկանց հարգանքը վայելող 100 մարդու ցուցակ... Այլեւս դժվար է աներձագների առաջ մղումը, թեեւ Ստյոպա Սաֆարյանն ինձ հետ չի համաձայնի... Բայց եթե երկու ինքնասպանները՝ քաղաքական դիակ Բարգավաճ Հայաստանը եւ լեւոնականները մասնակցեն՝ իհարկե կխլեն Րաֆֆիի ձայները... Համոզված եմ, որ կխլեն ու կրկին կունենանք նույն տխուր պատկերը՝ ամբիցիաները՝ մեր ողջ անկախական պատմությունը զուտ ամբիցիաների պատմություն է...

 

Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին