▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն` քաղաքական դիակ, Քոչարյանն էլ` ուրվական

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը կարևոր նշանակություն ունեցավ երկրի քաղաքական կյանքում, քանի որ ներկայացրեց նոր քաղաքական ավանդույթ, բարձրացրեց քաղաքականության մակարդակը: «Նախագահ Սարգսյանի համար մեծ մարտահրավեր է, որովհետև Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ նախագահը հանդիպեց իր մրցակցին, ով ժպտում էր և սեղմում էր իր ձեռքը»,- մեկնաբանեց վերլուծաբանը:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` փետրվարի 18-ից հետո քաղաքական իրադարձությունների զարգացումները ցույց տվեցին քաղաքական դիակներին և ուրվականներին: Պարզաբանելով իր բնութագրման իմաստը` Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական դիակ է, իսկ Ռոբերտ Քոչարյանը վերածվել է քաղաքական ուրվականի: Ըստ բանախոսի` ԲՀԿ-ն ուզում է ամեն ինչ անել` ցուցադրելու համար, թե կուսակցությունը քաղաքականապես գոյություն ունի, սակայն «ԲՀԿ-ն ամենավատ դիրքում է հայտնվել, ոչ ընդդիմություն է, ոչ իշխանություն, ոչ մի տեղ չունի գնալու և այժմ լուրջ թուլացել է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին