▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը մտավախություն ունի՞, որ կարող է տեղեկատվության արտահոսք լինել

Ինչպես նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, ԲՀԿ-ն երեկ խորհրդի նիստ հրավիրեց: Ըստ պաշտոնական տեղեկության՝ քննարկել են կուսակցական հարցեր:

«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ 200 անդամից բաղկացած ԲՀԿ խորհրդի նիստի ընթացքում բոլորը քննադատել են կուսակցության պասիվ պահվածքը: Ի վերջո, որոշվել է, որ պետք է ստեղծվի ԲՀԿ գործադիր կամ օպերատիվ մարմին՝ բաղկացած 7 կամ 14 անդամներից, որոնք պետք է օպերատիվ որոշումներ կայացնեն: Որոշվել է մարտի 11-ին եւս մեկ նիստ հրավիրել՝ քննարկելու արդեն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը:

Նիստի ընթացքում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չի ասել, թե ինչ է քննարկել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, ապա եւ` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Այսինքն՝ քաղաքական կարեւորագույն իրադարձությունները ԲՀԿ առաջնորդը գաղտնի է պահում հարազատ կուսակիցներից: Հավանաբար մտավախություն ունի, որ կարող է տեղեկատվության արտահոսք լինել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին