▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԺԿ-ի անդամակցության «պապիտկան» տապալած ԲՀԿ-ն նոր հորիզոններ է սկսում նվաճել

Ինչպես երեւում է «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ խորհրդաժողովից, ԲՀԿ-ն սրընթաց մխրճվում է ոչ միայն ներքաղաքական «գետնին» մեջ, այլեւ` արտաքաղաքական «գետնին»:

Եվրոինտերգրման սուրբ գործը մի կողմ թողած, ԵԺԿ-ի անդամակցության «պապիտկան»տապալած ԲՀԿ-ն նոր հորիոզոններ է սկսում նվաճել: Այլեւս Վարդան Մինասիչին նշանակելով ալամ աշխարհի պատասխանատու:
-Դու ես մեր արտաքին պատասխանտուն,- ասաց Նիկոլայիչը` փողերի լվացման քրեական գործով անցնող ԱԺ պատգամավորին:
Ու բոլորը «կանյաչնիում»  ձեռները դրին քունքներին` մտածելու. կարո՞ղ է Օսկանյանի կոշիկի քուղերը պետք կապեվեն երկու անգամ, մեկ` արտաքին պատասխանատուի, եւ երկուս` այդ նա է, որ պետք է ղեկավարի ԲՀԿ համամասնական ցուցակը:
Բայց դեռ արտաքին քաղաքականության մասին. ինչ անի Վարդան Մինասիչը, որպեսզի ԲՀԿ-ն դառնա լիիրավ պարտնյոր ալամ աշխարհի համար:
Ռուսասկան վեկտորը փակված Սերժ Սարգսյանով. հրեն Պուտինն իրեն է սպասում, հետն էլ իր օրերում Քոչարյանի ու Կոլյայիչի վրա Վլադիմիրովչը /կասեր Րաֆֆին/ շատ ուժող ջղայնացել էր` Օսկանյանին ԲՀԿ մտցնելու, պրոռուսական կուսակցությունն ու խաղը հարամելու համար:
ԵԺԿ-ն, ասինք, այնտեղ համար չէին գտել օլիգարխված կուսակցությանը ներս թողնելու:
Եվրոպական լիբերալների ֆրոնտն զբաղված է ՀՀՇ-ով:
Սոցիալիստներն էլ, դե հո գիտեք, Սոցինտեռնետով ՀոՀիԴա-ն փակել ու փակփկել է, որպես «փակ»  կառույց:
Ի՞նչ մնաց տակը ԲՀԿ-ի համար:
Մնաց կանաչների եվրոպական բլոկը, չէ` ուղղակի-թղթադրամային մի հասկացաք, այլ` բնապահպան:
Կոնսերվատորների եվրոպական բլոկը:Էն էլ էս նանո-դարում:
Եւ վերջապես` «պիրատների» բլոկը:
Էս վերջինը ոնց որ` էնպես ոչինչ:

Հ.Գ. Մի լավ երգ կար. «Մի բանդիտո, մի ստրյալնտո...»:

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին