▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հացադուլը Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների թիվը չի ավելացնի

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, կարծիք է հայտնել, որ Հովհաննիսյանը գնաց «իր ավանդական, իմպրովիզացման մեխանիզմով», ինչը ներքաղաքական կյանքին որևէ լուրջ փոփոխություններով չի սպառնում: Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այս կերպ նրա աջակիցների թիվը չի ավելանա:

«Նրա համար զարմանալի էր այդքան ձայն հավաքելը, և այն քաղաքական դեպքերը, որոնք տեղի ունեցան, խոսում են իր և իր թիմի անպատրաստվածության մասին»,- այսօր կայացած ասուլիսին ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ դժվար թե այդ հացադուլը կտրականապես փոխի քաղաքական պատկերը.

«Եթե Րաֆֆին նպատակ ուներ փոխել, պետք է դա աներ միտինգների և այլ ձևերով, ոչ թե հացադուլով»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ Րաֆֆին իր թիմակիցների հետ փորձում է կապիտալիզացնել այն քաղաքական ռեսուրսը, որը ստացել է ընտրություններին։ Ըստ Մինասյանի՝ Հայաստանում երբեք չի ստացվել այդ ալիքը մինչև վերջ պահել, և այդ վտանգը կա նաև Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին