▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական միջադեպը ՍԴ-ում. ակտիվիստը հիմա էլ Հրայր Թովմասյանին է «հանցագործ» անվանել

Հերթական միջադեպը Սահմանադրական Դատարանում

Ինչպես գրում է Նյուզ.am-ն, ակտիվիստ Կարեն Հարությունյանը նիստից հետո մոտեցել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ հարցրել` արդյոք կարո՞ղ է խորհրդատվություն ստանալ, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը հարցրել է. «Իսկ դու ո՞վ ես»:

Կարեն Հարությունյանն էլ պատասխանել Է. «ՀՀ քաղաքացի եմ, իսկ դու հանցագործ ես»: Այդ արտահայտությունից հետո Հրայր Թովմասյանը բորբոքված հակադարձել է, որ վերջինս իրեն նման բան ասելու իրավունք չունի:

Միջադեպին միջամտել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանում գործող նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Դավիթ Հարությունյանը:

Մինչ վերջինս փորձել է զսպել Հրայր Թովմասյանին, ակտիվիստը մի քանի անգամ բացականչել է, թե Հրայր Թովմասյանը հանցագործ է, քանի որ դատարանում պաշտպանում է հանցագործի շահերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՍԴ-ի նիստի ընդմիջման ժամանակ ակտիվիստ Կարեն Հարությունյանը միջանցքում գտնվող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հասցեին ասել է` հանցագործ, մի քանի անգամ կրկնելով դա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին