▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը. ՑԱՆԿ

Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության հետևյալ կազմը.

ՀՀ կառավարություն

Տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ փոխվարչապետ, Նախարար` Արմեն Ռուստամյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Նախարար` Արտակ Ղազարյան

Առողջապահության նախարարություն
Նախարար` Ռամելա Մարգարյան

Արդարադատության նախարարություն
Նախարար` Զարե Սինանյան

Արտակարգ իրավիճակների նախարարություն
Նախարար` Ստեփան Սաֆարյան
 
Արտաքին գործերի նախարարություն
Նախարար`Թերեզա Յերիմյան

Բնապահպանության նախարարություն
Նախարար` Մարիամ Սուխուդյան

Գյուղատնտեսության նախարարություն
Նախարար` Գագիկ Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարարություն
Նախարար` Սամվել Աբրահամյան

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն
Նախարար` Արծվիկ Մինասյան

Կրթության եւ գիտության նախարարություն
Նախարար` Խաչիկ Գևորգյան

Մշակույթի նախարարություն
Նախարար` Տիգրան Խզմալյան

Պաշտպանության նախարարություն
Նախարար` Ժիրայր Սեֆիլյան

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Նախարար` Արմեն Մարտիրոսյան

Սփյուռքի նախարարություն
Նախարար` Սերժ Թանկյան

Տրանսպորտի եւ կապի նախարարություն
Նախարար` Հովիկ Մուսաելյան

Քաղաքաշինության նախարարություն
Նախարար` Զարուհի Փոստանջյան

Ֆինանսների նախարարություն
Նախարար`Բագրատ Ասատրյան

 


168.am-ն է հրապարակել այս հաղորդագրությունն ու ցուցակը` նշելով, հաղորդագրությունը եկել է իր  էլեկտրոնային հասցեին: Ըստ հաղորդագրության՝ հստակ հայտնի է, որ կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և արդեն իսկ հանձնարարական է ուղղվել համապատասխան պատասխանատու անձանց՝ տեղեկություններ հավաքել և պարզել ցուցակում ներառված որոշ (հասարակության և քաղաքական շրջանակների համար դեռևս անհայտ) ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը, կապերը և այլն:

«Արդյո՞ք այն կազմվել է որպես «ստվերային կառավարություն», խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված «այլընտրանքային կառավարությա՞ն մասին», թե՞ սա ՀՀ ապագա կառավարությունն է, պարզել չի հաջողվել: Փաստաթղթի լրջության մասին է խոսում նաև այն փաստը, որ նման մարդկանց շրջանակը թերևս կարող է հայտնի լինել միայն Րաֆֆի Հովհաննիսյանին: Վարչապետի պաշտոնի «բաց մնալու» պատճառը նույնպես բավականին ուշագրավ է»,-գրում է 168.am-ն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին