▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգությունը» հերքում է

Հաղորդագրությունն, ըստ որի Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության հետևյալ կազմը, մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:

Ըստ հաղորդագրության, որ ստացվել էր  168.am-ի էլեկտրոնային փոստին Եփրեմ Վերդյան անունով գրանցված էլհասցեից (epremver@rambler.ru),
հստակ հայտնի է, որ կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և արդեն իսկ հանձնարարական է ուղղվել համապատասխան պատասխանատու անձանց՝ տեղեկություններ հավաքել և պարզել ցուցակում ներառված որոշ (հասարակության և քաղաքական շրջանակների համար դեռևս անհայտ) ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը, կապերը և այլն:

168.am-ը աղմկահարույց հաղորդագրության  առնչությամբ մեկնաբանություն է խնդրել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից:

Հարցին, թե՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկատվությունը, և ճի՞շտ է արդյոք, որ այդ «ստվերային կառավարության» կազմի ցուցակը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Նման ցուցակ գոյություն չունի, դա ինչ-որ մեկի ստեղծագործությունն է, որը չեմ ցանկանում մեկնաբանել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին