▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք եղեք ապրիլի 9-ին և կտեսնեք». Րաֆֆի Հովհաննիսյան

«Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ հեռացեք ոստիկաններից, սիրելի ոստիկաններ, խնդրում եմ` տարածություն պահպանեք մեր քաղաքացիներից»,- այսօր «Ազատության»  հրապարակում մամուլի ասուլիսն այս  կոչերով սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա` փետրվարի 18-ին քաղաքական մանրակերտը փոխվել է, և կուսակցական խաղերն անկարևոր են դարձել:

«Ժառանգության» առաջնորդը խոսեց նաև դերասան Վարդան Պետրոսյանի մասին, ով օրեր առաջ Ֆրանսիայից ժամանել էր Հայաստան և միացել Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա կողմնակիցների շարժմանը: Ըստ Հովհաննիսյանի` հենց այդ պատճառով Վարդան Պետրոսյանին թույլ չեն տվել «Ֆրանսիական» համալսարանում հանդիպել ուսանողության հետ:

Օրեր առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի դեպքում ովքեր կլինեն կառավարության կազմում: Այսօր բացօթյա ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը փորձեց ճշտել, թե որքանով են ճիշտ այդ տեղեկությունները. հարցից Րաֆֆի Հովհաննիսյանը վրդովվեց: Նա միայն ասաց, որ մամուլում տարածված լուրերը ապատեղեկատվություն է:

«Դուք եղեք ապրիլի 9-ին և կտեսնեք… Ես հավատացի ժողովրդին, հայցեցի նրանց հավատն ու ստացա այն: Ես հարգում եմ բոլոր թեկնածուներին: Հիմա ես և մեր ժողովուրդը իրար ուղեգիծ ենք: Ապրիլի 8-ին և 9-ին ես կլինեմ այստեղ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց, որ վաղը` ժամը հինգին, «Ազատության» հրապարակում կլինի «հաղթահավաք», իսկ մյուս օրը՝ ժամը հինգին, հայկական ռոքի բաց փառատոն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին