▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես եղել եմ ոչ թե Կեւորկովի, այլ՝ Պողոսյանի օգնականը». Նախագահը պատասխանել է Հախվերդյանին

Այսօր մի քանի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ aravot.am-ի՝ ասել է.

«Ռուբեն Հախվերդյանը, իմ կարծիքով, ես մասնագետ չեմ, տաղանդավոր երգիչ ու երգահան է: Բայց պետք է ասեմ, որ նա հավասարապես կամ հավասարաչափ տաղանդավոր չէ քաղաքականության մեջ, առավել եւս՝ մարդկային հարաբերությունների մեջ: Պիտի ավելացնեմ նաև, որ Ռուբեն Հախվերդյանին հաճախ է դավաճանում իր հիշողությունը, և ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, բայց կբավարարվեմ միայն մեկով. ես երբեք Բորիս Կևորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Դրանք տարբեր մարդիկ են, գոնե անուն ազգանուններից կարելի է տարբերել:

Եվ երկրորդ. նա ինձ մեղադրում է սովետական տարիներին կոմունիստ լինելու, կոմսոմոլ լինելու և աշխատելու մեջ: Գիտեք, չի կարելի երախտամոռ լինել և առաջին հերթին նախորդ սերունդների նկատմամբ: Որևէ մեկը այսօր ճշգրտորեն չի կարող ասել, որ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ինչ կլիներ մեր ճակատագիրը, եթե որևէ մեկը գիտի, թող ասի:

Այսինքն, մենք արդյոք իրավունք ունե՞նք ելնելով այն տեսակետից, որ Խորհրդային Հայաստանում որեւէ լավ բան չի կատարվել, փնովենք խորհրդային ժամանակներում աշխատած մարդկանց աշխատանքը, մենք հավասարապես պիտի փնովենք Արամ Խաչատրյանի երաժշտությունը, պիտի փնովենք ընդհանրապես մեր ձեռքբերումները և, և թող ինձ ներեն մարդիկ՝ այդ շարքում Ռուբեն Հախվերդյանին էլ դասելու համար, մենք պիտի փնովենք նաև Ռուբեն Հախվերդյանին՝ նախկինում ստեղծած երգ-երաժշտության համար:

Արդյոք սա մոտեցո՞ւմ է: Ես հպարտ եմ, որ այն ժամանակ էլ հնարավորություն եմ ունեցել ծառայելու իմ ժողովրդին, իսկ թե ինչպես եմ ծառայել՝ կարող են վկայել այդ «Ադրբեջանի հեռավոր գավառի» բնակիչները»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին