▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանները Սերժ Սարգսյանի հայտարարություններին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա բացօթյա ասուլիսին պատասխանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտություններին, որոնք նա արել երեկ  զլմ-ների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը: Ր. Հովհաննիսյանը անդրադառնալով այն ծրարին, որը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տվել է «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանին, նշել է, որ դա երկու էջանոց փաստաթուղթ է եղել՝ հուշագիր:

 «Բացում եմ երկու էջանոց փաստաթուղթ է, որն իր բովանդակությամբ ծաղր է ժողովրդի այս զարթոնքին։ Հուշագիր է Սարգսյանի ու Հովհաննիսյանի միջև, սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին։ Ես ոչ թե խաչ քաշեցի, որովհետև այն սուրբ է, այլ՝ իքս, շրջան գծեցի մարտի 5-ի և ԱԺ-ի հասցեի շուրջ և ետ ուղարկեցի իմ ստորագրությամբ»,- պատմել է «Ժառանգության»  առաջնորդը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին