▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաղդ րաֆֆիամոլությա՞մբ եք տառապում, արա. Սյունիքի մարզպետի պատասխանը

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, այսօր չպատասխանելով, Թերթ.am-ի հարցին, թե ժամադրվելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինչի կոչ երեկ «Ազատության» հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, վրդովված հայտարարել է. «Սաղդ րաֆֆիամոլությա՞մբ եք տառապում, արա» ու ցած է դրել հեռախոսափողը: Նույն աղբյուրը հավելում է, որ ի դեպ, Սուրեն Խաչատրյանը բավականին անտրամադիր էր, քանի որ նախքան հարցը լսելը նկատել է. «Հիմա ես ձեզ ինչ ասեմ, բա դուք խիղճ ունե՞ք, արա: Թող լույսը բացվի, ինչ ես ուզում»: Նշենք, որ զանգը կատարվել էր առավոտյան 10. 25 –ին:

Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին դիմեց «Լիցկա»-ով, անցանեց ոչնչություն և ժամադրեվ Կապանում` ժամը 10-ին` ժողովրդի առջև»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին