▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննիսյանը դուրս եկավ հացադուլից ու գնաց Էջմիածին. այնտեղ է նաև Սերժ Սարգսյանը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի առավոտյան դադարեցրեց իր 21 օր շարունակված հացադուլը։

Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, ժամը 10-ին դուրս գալով  իր վրանից, Հովհաննիսյանը հանդես եկավ կարճատեւ հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով այս օրերին իրեն աջակցած բոլոր քաղաքացիներին։

Այնուհետեւ նա հայտնեց, որ ընտանիքի հետ մեկնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ Հարության պատարագին։

Պատարագին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Էջմիածնում հանդիպել Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Ես գնում եմ իմ աղոթքը ասելու, չեմ նայում՝ ով ուր է, սա մեր ընտանիքի որոշումն է։ Սուրբ Ծննդյան օրը այս տարի մեր ընտանիքը նույնպես այնտեղ էր, այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանը նույնպես, բայց ես գնում եմ որպես հավատացյալ Սուրբ Հարության պատարագին մասնակցելու համար, բայց ոչ երբեք քաղաքական նպատակով»։

 

 

Տեսանյութը` Թերթ.am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին