▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ ուզում են՝ թող բողոքի ակցիա անեն, բացի Բաղրամյանից

Քիչ առաջ ՀՀ նախագահականի դիմացից բռնի ուժով ոստիկանները հեռացրեցին հավաքված ակտիվիստ երիտասարդներին, իսկ թվով 6 երիտասարդների տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք.  այս մասին գրում է 168.am-ը:

Երևանի քաղաքային ոստիկանության պետ Ներսես Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոստիկանական բաժանմունք տեղափոխված երիտասարդները երեք ժամից ազատ կարձակվեն:

Ն. Նազարյանը նաև հայտարարել է, թե իրենք «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի հետ նախապես պայմանավորվել էին, որպեսզի Բաղրամյան փողոցում բողոքի ակցիաներ չանցկացնեն. «Նախապես պայմանավորվել էինք Արմեն Մարտիրոսյանը հետ, որտեղ ուզում են՝ թող բողոքի ակցիա անեն, բացի Բաղրամյան փողոցից»,- ասել է Ն. Նազարյանը:

Հարցին, թե սա ինքնաբուխ ակցիա է եղել, Ն. Նազարյանը պատասխանել է, թե դա կապ չունի և իրենք պատասխանատու են նաև դրա համար: Նրա խոսքով՝ ոստիկանության գործողությունները համարժեք են, և որևէ այլ երկրում ավելի խիստ միջոցներ են կիրառում նման դեպքերում:

Հիշեցնենք, որ Բաղրամյան փողոցում Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների և ոստիկանների միջև խնդիրներ առաջացան. ոստիկանները թույլ չէին տալիս, որ «Ժառանգության» առաջնորդի կողմնակիցները բողոքի ակցիա անցկացնեն Բաղրամյան փողոցում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին