▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը,փաստորեն, դառնում է Արցախի` Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի ջատագով

Որոշել էի քաղաքական գրառումներ հնարավորինս չանել: Կենտրոնանալ բացառապես կրթության և գիտության հարցերի վրա: Սակայն Ալիև-միջանկյալի երդմնակալության արարողության ընթացքում արտաբերած խոսքի կողքով անտարբեր անցնել չեմ կարող: 

Երկու դիտարկում:

1. Բացառելով Լեռնային Ղարաբաղի` երկրորդ ճանաչված հայկական պետություն դառնալու տարբերակը (որքանով էլ դա իրենից կախված չէ), Ալիև-միջանկյալը փաստորեն դառնում է Արցախի` Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի ջատագով:

2. Շեշտադրելով "Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերակագնման" հարցը` սույն ցմահանախագահը դժվարությամբ է գիտացում, որ իրական Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը վերջնական լուծում կստանա, եթե հայերի նման Խորհրդային Ադրբեջանի նախկին տարածքում ինքնորոշման իրավունքն իրագործեն նաև թալիշները, լեզգիները և ավարներ: 

Հաշվի առնելով, որ իրականում Ալիև-միջանկյալին Ադրբեջանում հետաքրքրում է բացառապես նավթը` ապա Ապշերոնյան թերակղզու տիրակալի դափնիները լրիվ բավարար են FORBES-ի միլիարդատերերի ցուցակում արժանի տեղ գրավելու համար:

 

ԿԳ նախարար Արմեն Աշոտյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին