▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամիչը լավն է, բայց վարչապետի պաշտոնն ափսոս է

Վարչապետի հրանտբագրատյանական կամ տիգրանսարգսյանական տեսակն եմ սիրում:
Երկու պատճառով` նախ որոշակի արժեհամակարգի ու ծրագրի կրող էին, հետո` հաճելի էր, երբ կառավարության նիստերը սկսվում էին վարչապետի ծրագրային ելույթներով:
Հովիկ Աբրահամյանը գուցե ուժեղ վարչապետ լինի, որից դողան նախարարները, բայց հաստատ ծրագրային վարչապետ չի լինելու:
Արգամիչը նաեւ լավ մարդ է: Մի քանի անգամ հետը շփվել եմ` նույնիսկ ընտանեկան միջավայրում` տանը:
Սրանով հանդերձ` խիստ հայկական մենթալիտետի կրող է` բառի բացասական իմաստով:
Ըստ այդմ` մենք կունենանք ուժեղ վարչապետ, ով, սակայն, զարգացման ծրագրի կրող չի լինի:
Կառավարության նիստերն էլ կնմանվեն կոլխոզի ժողովների, որում կհնչի ընդամենը մեկ կարծիք:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին