▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք մեռելներից հարություն ենք առնում».Վլադիմիր Գասպարյան

«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութումՎլադիմիր Գասպարյանն  ոստիկանի օրվա կապակցությամբ անհայտ ոստիկանի արձանի առաջ պսակ դնելու արարողությունից հետո, պատասխանելով լրագրողի հարցերին, մասնավորապես,  նշել է. « Այսօր դժգոհություններ կան և՛լրագրողներից, և՛ ոստիկանից, և՛ առեւտրականից, և՛ իշխանավորից: Մենք մեր սխալները տեսնում ենք, մենք շտկվում ենք»: Իսկ հարցին, թե որոնք են ոստիկանության թերությունները, Վովա Գասպարյանը պատասխանել է  է՝ «Մեր թերությունները, եթե երեքը մնան՝ այդ ժամանակ կնշեմ, մեր թերությունները բազում են: Մենք մեռելներից հարություն ենք առնում, մեր սխալները շտկում ենք ամեն օր: Ոստիկանությունը բազմահազարանոց եւ անընդհատ փոփոխություն ապրող օրգանիզմ է: Թվում է, թե խնդիրը լուծեցիր, հետո տեսնում ես՝ էդ խնդրի տակ մի ուրիշ երեւույթ ա առաջ գալիս: Հետո, մի քիչ էլ պեղում ես, տեսնում ես՝ ուրիշ խնդիր կա: Դրա համար պետք ա ընդամենը կամք: Կամք՝ շարունակական լինելու, կամք՝ չկանգնելու, չհոգնելու, չբեզարելու՛ կամք», - ասել է ոստիկանապետը:

Նյութը` սկզբնաղբյուր կաքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին