▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական անպատասխանատվությունը չպետք է խրախուսվի

Ես Արմեն Երիցյանի դեմ անձնական ոչինչ չունեմ: Տալ-առնելիք չունեմ նաև նախկին ՕԵԿ-ական երկու նախարարների դեմ:

Բայց չեմ կարծում, որ արդարացված է մարդկանց վարքագիծը, ովքեր նախարար դառնալու համար անդամագրվում են կուսակցության, հետո պաշտոնը պահելու համար լքում նույն այդ կուսակցության շարքերը:

Օրինակ, բոլորը գիտեն, որ Արմեն Երիցյանը պրոֆեսիոնալ ոստիկան է ու հեռու է կուսակցական խաղերից ու կուսակցականացավ միայն այն պատճառով, որ ՕԵԿ քվոտայով նախարար դառնա: Այս հարցում ես մեղադրում եմ Արթուր Բաղդասարյանին, որովհետեւ չի կարելի կուսակցությունը համալրել կոնյուկտուրայից ելնելով:

Երեկ Երիցյանը վերանշանակվեց նախարարի պաշտոնում: Այս հարցում էլ մեղադրում եմ Սերժ Սարգսյանին, որովհետեւ չի կարելի խրախուսել քաղաքական անպատասխանատվությունը. մարդը կուսակցության կազմում դարձել է իշխանավոր, թող հիմա էլ` ընդդիմադիր դառնար կամ գոնե նախարար չլիներ:
Չեմ հասկանում նաև մարդկանց, որոնց թվում է` իրենք ծնվել են միայն պաշտոնյա լինելու համար:

Սրանք մասնավոր դեպքեր են, բայց թույլ չեն տալիս, որ Հայաստանում ձևավորվի նորմալ քաղաքական մշակույթ:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին