▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ակնկալել ապրիլի 24-ին Սպիտակ Տան վարչակազմից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին հայտարարությամբ է հանդես գալու: Այսօր, ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում «Առաջին համաշխարհային պատերազմը. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Պետքարտուղար Քերին և նախագահ Օբաման շատ լավ տեղյակ են այս իրադարձությունների մասին: Շատ ուժեղ հայտարարություն է լինելու, որը ընդունում է այն փաստը, որ 1,5 միլիոն հայեր են կոտորվել, բայց, թե ինչ խոսքեր է օգտագործելու նախագահը իր հայտարարության մեջ, ես նրա փոխարեն չեմ կարող ասել»,- պարզաբանեց դիվանագետը:

Նկատենք, որ ամեն տարի ԱՄՆ օրվա նախագահները, ովքեր էլ լինեն ու որ կուսակցությանն էլ պատկանեն, ավանդաբար հանդես են գալիս նման հայտարարությամբ, որն ավելի շատ տեղի հայ համայնքի լոբբիստական աշխատանքի արդյունքն է ու նաև սիրաշահելու միջոց ամերիկյան քաղաքական շրջանակների կողմից` ազգությամբ հայ իրենց ընտրողներին: Հիշենք, որ ամեն տարի նույն ամերիկյան քաղաքական շրջանակները ամեն կերպ խուսանավում են «Ցեղասպանություն» բառի` տեքստի մեջ դնելուց և նույնիսկ մեկ անգամ նախագահ Օբաման արտասանեց աղավաղված ձևով «ՄԵԾ ԵՂԵՌՆ» բառերը հայերենով: Ու այստեղ եթե ուշադիր նայենք, մեծ բան չի լինելու, եթե դեսպանը չի կարող ասել, թե նախագահը կոնկրետ ինչ բառապաշար է կիրառելու իր ամենամյա ուղերձի մեջ:

Թե այս տարի հաշվի առնելով, որ դիմացը Հայոց Ցեղասպանության հարյուրամյակն է, իսկ երկու հազար տասնվեցին էլ նախագահական ընտրություններ են ԱՄՆ-ում, Սպիտակ տունն անակնկալ շրջադարձ կկատարի, դեռ կերևա մի քանի օրից: 
Սակայն դժվար թե ԱՄՆ-ը Հայոց Ցեղասպանությունը անկախ իր քաղաքական շահերի կոնյուկտուրայից, գերադասեր ու փչացներ հարաբերությունները Անկարայի հետ: Առնվազն դա անելու համար, Վաշինգթոնը Թուրքիային հավասար փոխհատուցում պիտի տեսնի, որ քաղաքական նման շրջադարձ կատարի:

Հարություն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին