▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը շուտափույթ պետք է հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու դոկտրինից

Գուցե մի քիչ պրովոկացիոն հնչի, բայց հավատացեք բարեկամներ, մեր ազգային շահերից է բխում հնարավորինս շուտ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու պետական դոկտրինից հրաժարվելը և դա ունի մի շարք շատ կոնկրետ պատճառներ:

Նախ, առաջին հայացքից արդարացի ու օգտավետ թվացող այս պահանջը պրակտիկայում դարձավ լծակ՝ մեր վրա ազդելու: Այսօրվա դրությամբ, հատկապես արևմտյան երկրները ամեն տարի հերթական ծաղրածությունն են կազմակերպում՝ Ցեղասպանությունը ճանաչելու կամ դրա հերքում քրեականացնելու մասին որոշումների շուրջ և ամեն տարի այդ կերպ նրանք դիվիդենտներ են քաղում՝ տեղի հայ համայնքներից:

23 տարի ճանաչում ենք-չենք չանաչում խաղերից հետո, հարցի լրջությունը գանակկով ավելի ու ավելի է նվազում արդեն մեզ՝ հայերիս մոտ և առավել ևս երիտասարդության գիտակցությունում, ինչը ուղղակի անթույլատրելի է:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը ըստ էության ՈՉ ՄԻ ԲԱՆ մեզ չի տալու, ոնց որ չի տվել մինչ օրս: Խնդրեմ, օրինակ Ֆրանսիան ճանաչել է Ցեղասպանությունը... մի՞թե դրանից ինչ որ մեկիս նախնին է հարություն առել, կամ Թուրքիան է ապաշխարհել, կամ էլ թուրք-ֆրանսիական տնտեսաքաղաքական հարաբերություններն են գլոբալ նահանջ ապրել: Չկա ոչ մի բան: Ու չի լինի, եթե անգամ ողջ աշխարհը ընդունի ցեղասպանությունը:

Վերջապես, դա ուղղակի նվաստացուցիչ է, երբ ազգովի դրոշակ ենքք սարքում մեր ցավն ու պահանջում մնացած աշխարհին, որ մեզ խղճան: Բա մեր թասի՞բը: Ես անձամբ պատրաստ չեմ ներել Թուրքիային, անգամ եթե Թուրքիան ընդունի ցեղասպանությունը ու ներողություն խնդրի, չեմ ների անգամ լինի անհավանականը ու թուրքիան ինչ որ կոմպենսացիաներ սկսի վճարել: Իմ խորին համոզմամբ, թուրքը մեր հավերժ թշնամին է լինելու, իսկ Ցեղասպանության համար պատասխան է տալու, բայց ոչ թե համաշխարհային ճանաչման ճնշման ներքո, այլ թուրքական պետությունը մի գեղեցիկ օր քարտեզի վրայից ջնջող միլլիոնանոց հայականբ բանակի ջանքերով:

Անհնա՞ր էթվում: Ամենևին, պարզապես ժամանակի հարց է ու համաշխարհային նվաստացումից ձեռք քաշելու: Տղաներ ու աղջիներ ունեցեք ու տղամարդ ու տղամարդ դաստիարակող մայր դաստիարակեք այդ տղաներից ու աղջիկներից, իսկ սպասել մենք միշտ իմացել ենք:

 Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին