▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինայի հարավ-արևելքում այսօր չափ տվողը Պուտինն է

Մինչ Ուկրաինայում, մասնավորապես այդ երկրի հարավ-արևելկքում առկա ճգնաժամը չի լուծվում և դեռ մի բան էլ ավել է խորանում, Ռուսաստանն ըստ երևույթին ձեռքերը ծալած չի նստում: Արդեն թերևս բոլորի համար էլ պարզ է, որ Ժնևյան համաձայնությունն այդպես էլ կմնա տեսական հարթության վրա և դրանից որևէ ակնկալիք ունենալն այլևս անհավանական է: Ուկրաինայի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին Ռուսաստանը Ուկրաինային, իսկ ԱՄՆ-ն էլ կրակի վրա յուղ լցնելուց բացի առանձնապես արդյունավետ գործունեություն չի ծավալում: Այս պայմաններում «Դոնեցքի ինքնահռչակ հանրապետության» ղեկավարությունը հանդես է գալիս ավելի համարձակ նախաձեռնություններով կապված, թե՛ ներկայի, թե՛ ապագայի վերաբերյալ:

Այսպիսով Դոնեցքի «ժողովրդական մարզպետ» (губернатор) Պավել Գուբարևը հայտարարել է նախ հանրաքվեի անցկացման կոնկերտ օրը (մայիսի11), որի ժամանակ ժողովուրդը վերջնական որոշում կկայացնի իր ապագա կարգավիճակի վերաբերյալ, այնուհետև խոսել է ավելի համարձակ ծրագրի մասին: Վերջինս ասել է, թե իբր մի շարք շրջաններ սպասում են իրենց կողմից նախաձեռնվող համապատասխան գործողություններին, և շատ բան կախված է նրանից, թե ինչ որոշում կկայացվի հանրաքվեի ժամանակ: Գուբարևը հայտարարել է, որ իրենք ծրագրում են ստեղծել նոր մեծ «Նովոռոսիայի դաշնային հանրապետություն», որն իր մեջ կընդգրկի Ուկրաինայի ամբողջ հարավն ու արևելքը: Վերջինիս խոսքերով այդ դեպքում հանրապետությունը կկարողանա միջազգային հարթակից ներկայանալ, որպես լիարժեք և անկախ պետություն, ինչպես նաև կկարողանա կազմավորել սեփական բանակը: Պավել Գուբարևն անգամ ավելի հեռուն է գնացել և համոզմունք հայտնել, որ իրենք այդ ամենից հետո պետք է հարաբերություններ կառուցեն Մաքսային միության և ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ ընգրկվելով Ռուսաստանի հետ միևնույն տնտեսական և ռազմական դաշինքի մեջ:

Տեսեք առաջին հայացքից գուցև ինչ-որ մեկը կասկածներ ունենա, որ այս ամենը Ռուսաստանի կողմից նախաձեռնված քայլեր են, բայց եթե մի քանի օր ետ գնանք մենք կհասկանաք, որ Ռուսաստանի կողմից Արևմուտքին նախազգուշական ուղերձ ամեն դեպքում հղվել էր: Ընդամենը մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա «ուղիղ գծի» շրջանակներում, եթե հիշում եք անդրադարձել էր Ուկրաինայի հարավ-արևելքին՝ բաց տեքստով ասելով թե դրանք երբեք չեն եղել Ուկրաին պետության բաղկացուցիչ մաս: Պուտինը, պատմական մի փոքր պատմական ակնարկ արեց և նշեց այդ շրջանների կոլեկտիվ անվանումը՝ Նովոռոսիա: Սա չափազանց կարևոր հանգամանք է, որին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել: Նախ Պուտինը սրանով սպառնում էր Արևմուտքին, որ կարող է և գնալ նման ճանապարհով, եթե իր շահերի հետ հաշվի չնստեն, երկրորդ՝ պարզ ուղերձ էր հղում նաև այդ շրջաններում «ամստամբների» առաջնորդներին հետագա հնարավոր սցենարների վերաբերյալ:

Այնպես որ Ուկրաինայի հարավ-արևելքում այսօր չափ տվողը Ռուսաստանն է՝ Պուտինը:

Հայկ Թամրազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին