▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ Հովիկ Աբրահամյանի կորտեժը նկարվել է տեսախցիկով, հիմա դուք ուզում եք ասել` տուգանելու՞ եք

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ արագաչափերի և վճարովի ավտոկայանատեղիների թեմայով ապրիլի 23-ին կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ, խոսելով վստահումների մասին, թե բոլոր խախտումները պետք է արձանագրվեն, բոլորը հավասար են օրենքի առաջ, մասնավորապես, նշել է. «Երեկ իմ աչքի առաջ Հովիկ Աբրահամյանի կորտեժը նկարվել է տեսախցիկով, հիմա դուք ուզում եք ասել` տուգանելու՞ եք Հովիկ Աբրահամյանին: Նրա մեքենայի դիմացին պետհամարանիշ չկա` ո՞նց եք ճշտելու` էդ ում մեքենան է: Ու ո՞նց եք տուգանելու ... Մենակ Հովիկ Աբրահամյանը չի...Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահը, վարչապետը, Ամենայն հայոց կաթողիկոսը... ոնց ասես քշում են էդ մարդիկ, հիմա բոլորը հավասա՞ր են օրենքի առջև, թե՞ ոմանք ավելի հավասար են` հայտնի առակի տրամաբանությամբ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին