▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբաման կրկին «Մեծ եղեռն» է ասել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել հայերին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ: Օբաման դարձյալ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը և հարգում բոլոր նրանց, ովքեր սպանվել են 20-րդ դարի վատթարագույն վայրագությունների հետևանքով։ Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության տարիներին»,-ասել է Օբաման։

Հիշեցնենք, որ այսօր` Ծիծեռնակաբերդում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի Հայոց մեծ եղեռնին նվիրված իր ուղերձում կօգտագործի՞ Ցեղասպանություն բառը, պատասխանել էր, որ նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ հայտարարություն.

«Վստահ եմ, որ նա կդատապարտի այս իրադարձությունները՝ որպես 20-րդ դարի ամենավատթար նախճիրներից մեկը»,-ասել էր դեպանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին