▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախկին պատգամավորը սպառնացե՞լ է կուսակցության առաջնորդին

«Հզոր Ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, ըստ որի, նախկին  սպառնում են նրան, ինչի առիթով ինքը դիմելու է նաեւ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն:

«Ես Արկադի Գեւորգի Կիրակոսյանս,  երկու տարի գտնվել եմ ՌԴ-ում, որտեղ կարողացել եմ հայ համայնքի հետ շփումների արդյունքում մեր երկիր բերել ներդրումններ:

Սույն թվականի փետրվար ամսին փորձեցի վարձակալել գեղեցկության սրահ, որի դիմաց վճարել եմ երկու ամսվա վարձավճար:

Ելնելով մի շարք հանգամանքներից վարձատուին տեղեկացրեցի վարձակալումից հրաժարվելու համար:

Ապրիլի 21-ին ստացա հեռախոսազանգ՝ 093450327 հեռախոսահամարից եւ զանգահարողը ներկայացավ Արայիկ,  հրավիրեց ինձ «Անի»հյուրանոցի սրճարան խոսելու համար, որտեղ ինձանից պահաջեց կամ եւս երկու ամիս շարունակել կամ հավելյալ գումար վճարել:

Ես հրաժարվեցի, քանզի չունեմ վարձակալման պայմանագիր եւ ուստի ոչ մի պարտավորություն,  սակայն ամսի 22-ին երեկոյան զանգահարեց կրկին եւ սկսեց ահաբեկել որ կզղջամ:

Եվ  երբ նրան ասացի,որ ես այս հարցը կտեղափոխեմ իրավական հարթություն, նա սպառնաց ինձ, որ գիտի իմ տեղը եւ ես դեռ չգիտեմ ` ում հետ գործ ունեմ:

Ուստի խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ, որ այդ մարդը չանհանգստացնի ինձ կամ եթե մեղավոր եմ թող հարցերը լուծի բացառապես օրենքի շրջանակում:

Իմ կոնտակտային տվյալներն են 093270206:

Արկադի Կիրակոսյան»,-գրել է Հզոր Ապագա կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին