▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս միլիարդատերերը սարսափում են և Պուտինից, և պատժամիջոցներից

Ռուսաստանի ամենահարուստ գործարարները սկսել են վախենալ,  քանի որ  գիտակցում են, որ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել պատժամիջոցների: Միաժամանակ ներքին ճնշումներից ելնելով`  միլիարդատերերը  չեն կարող բարձրաձայնել իրենց բողոքը, քանի որ բավական է ցանկացած դժգոհության նշան և նրանց ծնկի կբերեն:

Ռուս մեծահարուստները հասկացել են, որ  պատժամիջոցները կարող են  վատ անդրադարձ ունենալ իրենց հսկայական բիզնեսների վրա:

Նույնիսկ միլիարդատերերից մեկը, ով չի ցանկացել  հրապարակել իր անունը, ասել է,  որ եթե Պուտինը չձեռնարկի գործնական քայլեր պատերազմը դադարեցնելու համար, վերջինս միջազգային վտարանդի կդառնա, ինչպես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում ԱՄՆ-ի շնորհիվ, արդեն երկար տարիներ անվանում են Եվրոպայի վերջին բռնապետ: Ստեղծված իրավիճակի պատճառով նաև  կարծիքներ են հնչում, որ տնտեսական և բիզնես էլիտան պարզապես սարսափած է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին