▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարեհաջող անցավ 100 օրվա փիարը, բայց այդով ավարտվեց կանաչ խիարը...

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետության 100 օրերը բոլորած  Հովիկ Աբրահամյանին Գյումրիում դիմավորել են բողոքի ցույցով:

Ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը` ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ ու նաև գրել է, թե ինչ սխալ են արել Հովիկ Աբրահամյանին դիմավորած գյումրեցիները:  

Գրառումներն ու տեսանյութը` ստորև. 

«Գյումրեցիք էսօր կոպիտ սխալ են արել.

Հովիկ Աբրահամյանի հետ քաղաք եկած Նարեկ Սարգսյանին, որ պատանդ առնեին ու գցեին Մուշ-2-ի նկուղներից մեկը` դուռը զոդեին, Երեւանում մարդկանց եւ նույնիսկ շատ պաշտոնյաների վերաբերմունքը կտրուկ կփոխվեր մեր քաղաքի հանդեպ, գյումրեցուն նվիրված արձաններ կդնեին Երեւանում, նոր քաղաքաշինության նախարար կունենային: Հետո, իհարկե, մի շարք ուրիշ պաշտոնյաներ, չդիմանալով էդ դարդին, ստիպված կլինեին բանակցություններ վարել գյումրեցոնց հետ, որ վերադարձնեին ալամ աշխարհի ճարտարապետին, դրա փոխարեն ստիպված կլինեին, իհարկե, գյումրեցոնց համար վերջապես բնակարանաշինության ծրագիր ընդունել կառավարությունում ու Նարեկին ետ կստանային: Թե չէ այսպես, հավայի թողեցին եկավ, թողեցին` գնաց, վայթե տեղն էլ չբերին` ինչ «Քադդաֆի է» ընկել ձեռներն ու պլստացել:

Գյումրեցիք էսօր էլի են սխալ արել.

Հովիկ Աբրահամյանին Մաքսայինի դարդերով իր գերզբաղված շեֆը վայթե ասել էր, կգնաս, դրանց բերանը կփակես, գոնե ժամանակավոր, հերիք վրես ղժժան, թե շինարարություն չկա, հա չկա, շինարարություն խոստացան, խաբեցին` չարեցին, կյեղես ու կդեղես, տեսնենք ինչ է գալու գլխներիս: Եկավ, զրից արեց շեֆին 27 տոկոսից ավել չտված գյումրեցոնց հետ, սրանք հասկացրին, որ իրենց սանձել չի լինի, սա Արարատի մարզը չէ, բայց խաթրին էլ չկպան, մարդ է, մտածեցին` առաջին անգամ կարելի է ֆռֆռալ սատանի մայլեն, դատարկ ձեռով, ձեն չհանեցին, թե բա` ո՞~ւրա անկրկնելի շեֆինդ խոստացած 433 բնակարանը, որ անցած տարվա սեպտեմբերին պտի հանձնեիք շահագործման, ու էս տարվան հետաձգեցիք ու էս տարի էլ չեք կարողանալու հանձնել, որտեւ գործ չեք անում, մտածեցին` տղա է դե թող պտտի` գնա: Չնայած որոշ ղալմաղալին, կարելի է ասել, որ Հովիկ Աբրահամյանը, էսօր օգտվեց գյումրեցոնց հյուրընկալությունից, սրտները մեծ է գյումրեցոնց փաստորեն, կարող են 25-26 տարի դոմիկներում փտել ու` դիմանալ: Փոխանակ ասեին, դու վո՞վ ես այ ընկեր, առանց բնակարանաշինության եկել ես քաղաք, բայց տարեկան 60 մլն դոլար Երեւանի փողոցների վերավերավերաասֆալտապատման վրա եք ծախսում, էկել ես ասես` մտածում ես մեր մասի՞ն:

Գյումրեցոնց սխալներից էս մեկն այն էր, որ մեկը չեղավ բացատրեր, որ էդ գումարով կարելի էր քաղաքի բոլոր անօթեւաններին բնակարանով ապահովել: Հովիկը մաթեմատիկայից լավ է, գիտե` պոմիդորն ու ծիրանը քանիսով աճեցնել ու քանիսով ծախսլ, պտի որ հասկանար ...

Այսօր, ասենք որ 100-օրվա փիարը` քաղաքապետի եւ մարզպետի մասնակցությամբ բարեհաջող անցավ: Բայց այդով ավարտվեց կանաչ խիարը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին