▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղյան պատերազմի մասնակից ադրբեջանցին փորձել է ինքնահրկիզվել Ալիևի նստավայրի մոտ

Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերան Ֆագան Նասիբովն ինքնահրկիզման փորձ է արել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ, գրում  է haqqin.az-ը:

Վերջինս իր բողոքի ակցիան արել է ծառայողական մուտքի մոտ: Որպես պատճառ էլ նշել է, որ Զարդոբի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Լյութֆյալի Աբդուլաևը իրենից խաբեությամբ 65 հազար դոլար է վերցրել և չի ցանկանում  այն վերադարձնել:

Նշենք, որ Նասիբովի մյուս բողոքի ակցիաներն ապարդյուն են եղել, ինչից հետո էլ որոշել է խնդիրը  լուծել  նման ծայրահեղ տարբերակով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին