▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի լկտիությունն անցնում է բոլոր սահմանները

Լռելն անիմաստ է

Օրավուր Ադրբեջանի լկտիությունն անցնում է բոլոր սահմանները, օրավուր սահմանամերձ գյուղերի վրա իրականացվող գնդակոծությունները դառնում են պարբերական՝ այսպես խախտելով հրադադարի ռեժիմը, այսպես կյանքի կոչելով մի նոր հանցագործություն: Խաղաղ բնակչությանը մշտապես գնդակոծելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է Հելսինկյան պակտի արհամարհում:

Ուրեմն, հայաստանյան իշխանությունները և արտաքին գործերի նախարարը վերջապես պիտի վերադառնան հավերժական արձակուրդից և գործի անցնեն: Գիտեմ, որ Հայաստանում շարքային քաղաքացու խոսքն արժեք չունի, որովհետև ամենավերջին ապուշն ու տգետն էլ իշխանության մեջ տեղավորվելով կարծում է, թե իր պապն է եղել Նյուտոնի ուսուցիչը:

Բայց հիմա իսկապես գործել է պետք:
ՀՀ իշխանություններն անհապաղ պիտի հրավիրեն ՄԱԿ-ի ներկայացուցչին, ԵԱՀԿ ներկայացուցչին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիազորներին և հրամայաբար պահանջեն դատապարտել Ադրբեջանի ոտնձգությունները, միջազգային մակարդակով պատժամիջոցներ կիրառեն: 

Միաժամանակ անհապաղ պիտի հրավիրվի աշխարհի տարբեր խորհրդարաններում ընդգրկված հայ պատգամավորների ֆորում: Միայն այսպես մենք կկարողանանք փրկել մեզ դիվանագիտական պարտություններից, հակահարված տալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ադրբեջանամետ ու երկդիմի քայլերին, արձանագրել նոր շրջադարձ Ղարաբաղյան կարգավորման ճանապարհին: Մեր կրավորական կեցվածքը, հակադիվանագիտական «դիվանագիտությունը» մեզ տանում են դեպի կործանում...

Լևոն Մութաֆյան

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Արցախի ուղղությամբ հակառակորդը հետախուզադիվերսիոն հարձակում է կազմակերպել, սակայն հայկական զինուժի ստոբաժանումները հաջողությամբ հետ են մղել դիվերսիան: Սակայն հայկական կողմը դիվերսիան հետ մղելիս տվել է 1 զոհ, 2 վիրավոր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին