▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրեմլը բոլորի վրա ունի «կոմպրոմատների դոսյեն»

Անհասկանալի է հայ ժողովրդի գոնե նեևկայիս սերնդի հոգեբանությունն ու հոգեկեր տվածքը, բարոյական արժեհամակարգը ու առհասարակ աշխարհընկալումը. ամենուրեք հետևում են "գնա մեռի արի սիրեմ" կարգախոսին:

Ասելիքս որն է: Ժամանակին երբ Լևոն Հայրապետյանը կոշտ արտահայտվեց նախագահ Սարգսյանի մասին անվանելով մոտավորապես այն տրամաբանությամբ, որ Սերժ Սարգսյանը ընդամենը չարյաց փոքրագույնն է, Հայաստանում հատկապես իշխանական ճամբարի ներկայացուցիչները թեթևակի միայն "գռմռացին" դե հասկանալի է խոսքը մի այնպիսի մարդու մասին էր, ով Մեծն Ռուսիայում ուներ բացառիկ հեղինակություն ու դիրք կամ այդ հեղինակությունն ու դիրքն ունեցող սակավաթիվ ընտրյալներից մեկն էր:

Սակայն դրա քենը հանեցին երբ պարոն Հայրապետյանը սկսեց պարսպապատել Գանձասարի վանքն ու գործը մնաց կիսատ:Սակայն բավական է, որ նրա գործարար կենսագրության որոշ մութ էջերի կապակցությամբ նա հայտնվեր իր մայր երկրի ուշադրության կենտրում, շեշտում եմ մայր երկրի և ոչ թե պատմական հայրենիքի, միանգամից հայաստանյան հասարակության մեջ սկսվեց մի թասիբի վերազարթոնք մի պայքարի կոչեր ... Այնպիսի տպավորություն է, ասես խոսքը ազգափրկչի մասին է: Սակայն, եթե հետևենք ռուսահայ վերնախավի կյանքին, ապա Հայրապետյանը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը կլինի ... նրանից առաջ հայտնի էր չախմախչյանի գործը, նրանից հետո ով իմանա, գուցե նույն կարգավիճակում հայտնվեն Արա Աբրահամյանը, Ռուբեն Գրիգորյանը, Ռուբեն Վարդանյանը, Եզրաս Ներսիսյան արքեպիսկոպոսը, նայած, թե ում ժամանակը երբ կհասնի:

Ժամանակի հասնելն էլ ունի բավական պարզ տրամաբանություն: Այն որ Կրեմլը բոլորի վրա ունի իր այսպես ասած “կոմպրոմատների դոսյեն” ինքնին պարզ է օրվա լույսի պես ու միայն ներածին երեխան կարող է ասել հակառակը:

Այդ մասին ամենատարբեր առիթներով բաց տեքստվ կամ ակնարկներով խոսել են նաև ռուս իրավապահները մամուլում:

Մնում է միայն, թե երբ Պուտինը կորոշի ասենք որևէ հայ մեծահարուստի կամ ազդեցիկ դեմքի “հանել խաղից”, պարզ ասած` “փչացնել” ու ըստ այդմ էլ դոսյեն, ամբողջովին կամ մասնակի, նայած թե ինչ նպատակներ կան Կրեմլի մտքում, սկսում է “գործի գցվել”:

Իսկ որ ազդեցիկ որևէ մեկը, այն էլ գործարար, միշտ ունի “կմախքներ, որ թաքցնում է սեփական զգեստապահարում, ու չի ուզի, որ դրանք դուրս գան արևի երես” դա էլ հասկանալի է. ի վերջո բիզնեսի օրենքն է այդպիսին` “կասեմ ոնց եմ հասել այս հարստությանը, սակայն չեմ ասի, թե ոնց եմ աշխատել առաջին միլիոնը”:

Ու սա տարածվում է նաև Եզրաս Ներսիսյան արքեպիսկոպոսի վրա, ով արդեն հայաստանյան կամ ավելի ճիշտ հետխորհրդային ավանդույթով, գրեթե սերտաճել է ռուսահայ օլիգարխիային: Այնպես որ բոլորովին ավելորդ է հայաստանյան աժիոտաժը, կապված Լևոն Հայրապետյանի հետ:

Պետք է ուժերը խնայել ավելի ծանր դեպքերին դիմակայել կարողանալու համար:

 

Գոռ Մանուշյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին