▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի վտանգն իրական է դառնում

Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Ցավալին այն է, որ վերջին շրջանում նմանատիպ լրատվությունը դառնում է հաճախակի՝ սովորական դառնալով պատերզամից խուսափող մեր հասարակության համար:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը, թերևս, զգում է պատերազմի վերսկման վտանգը եւ հուսահատ քայլեր է ձեռնարկում՝ վիճակը վերահսկողության տակ պահելու համար:
Համանախագահները կարծում են, որ լարվածությունը կարող է էապես լիցքաթափվել, եթե առաջիկայում երկու նախագահների հանդիպում կազմակերպվի: Եթե միջնորդները չունեն կարգավորման գործընթացն առաջ տանելու բովանդակային լուծումներ, ապա ստիպված են գործի դնել ստանդարտ մոտեցումները՝ գոնե պատերազմի վերսկսումը կանխելու համար:
Անկեղծ ասած՝ ես չեմ կանխատեսում, որ Սարգսյան-Ալիև հանդիպումները բովանդակային առումով ինչ-որ բան են տալու կարգավորմանը:
Երկու նախագահներն էլ պատրաստ չեն կարգավորմանը՝ տարբեր պատճառներով ու նաև՝ արտաքին ու ներքին գործոններով կաշկանդված:
Ուկրաինական իրադարձությունները, ռուս-ադրբեջանական նշմարվող գործարքը Ալիևին հույսեր են ներշնչում, որ գուցե հնարավոր է պատերազմի միջոցով խնդիրներ լուծել, մանավանդ որ՝ համաշխարհային ուժային կենտրոնները ռեսուրսներ չունեն զբաղվելու բազում ՙՙթեժ կետերով՚՚:
Երևանում էլ հասկանում են ռուս-ադրբեջանական գործարքի հնարավոր հետևանքները ու այդ համատեքստում պետք է դիտել նախագահ Սարգսյանի լատինամերիկյան հայտարարությունը, նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի այն պնդումը, որ Ստեփանակերտը դեմ է Մադրիդյան սկզբունքներին:
Մի խոսքով՝ երկու կողմերը հոգեբանորեն պատրաստվում են պատերազմին, որից մինչև լայնածավալ ռազմական գործողություններ՝ մեկ քայլ է:
Հուսանք, որ այդ մեկ քայլը կկանխվի...

Սուրեն Սուրենյանց

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին