▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանն, Այվազյանն ու Հարությունյանն ընդդեմ Կովալի ու նրա քաղաքապետ որդու

Հետաքրքիր տեղեկություններ ունեմ՝ Կոտայքի մարզի և Գագիկ Ծառուկյանի մասին:

Ծառուկյանը վերջնականապես որոշել է իր մարզն ազատել Կովալենկո Շահգելդյանի իշխանությունից և իր մտերիմի՝ Վարդան Այվազյանի հետ պայմանավորվել է շուտով տեղի ունենալիք Չարենցավանի քաղաքապետի ընտրություններին առաջադրել իր կամ Այվազյանի մտերիմներից մեկի թեկնածությունը:

Ներկայումս Չարենցավանի քաղաքապետը Հակոբ Շահգելդյանն է՝ Կովալենկո Շահգելդյանի որդին, որի միջոցով Կովալը շարունակում է պահպանել իր ազդեցությունը մարզում:

Այս գործին աջակցում է նաև նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը, ով ևս վատ հարաբերություն ունի նախկին մարզպետի հետ:

Նրանք պայմանավորվել են իրենց ձեռքի տակ գտնվող փաստերը հրապարակել Ծառուկյանի մերձակա լրատվամիջոցներով:

Ծառուկյանը դրանով մտադիր է նաև ամբողջովին իր տիրապետության տակ վերցնել Կոտայքի մարզը...
Այնպես որ հետաքրքիր զարգացումներ են սպասվում:


Արամ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին