▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը չբացահայտեց «մոտ ժամանակներս»-ը

Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ: Այսօր Դուշամբեում նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սեերգեյ Լավրովը:

 


Նմանատիպ հայտարարություններով՝ Մոսկվան պարբերաբար փորձում է հանգստացնել հայաստանյան էլիտային, որն ակնհայտորեն անհագիստ վիճակում է՝ գործընթացի ձգձգման պատճառով:

 


Բայց «մոտ ժամանակներս»-ը ժամանակային ու քաղաքական պատասխանատվություն, պարտավորություն չի ենթադրում ու իրականում բացահայտում է այն իրողությունը, որ Հայաստանի անդամակցության խնդիրը կախված է մի շարք գործոններից և նույնիսկ Մոսկվայում առայժմ չեն կարողանում հստակ որոշել՝ Հայաստանը պետք է, թե՞ ոչ ԵՏՄ-ին, եթե պետք է՝ ո՞ր ժամկետներում:

 


Այլապես անհասկանալի է, որ ԵՏՄ-ն ու Հայաստանն իբրև թե համաձայնեցրել են բոլոր հարցերը, սակայն չեն կարողանում հստակեցնել մեր երկրի անդամակցության կոնկրետ ժամկետը:

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին