▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի պաշտպանություն Լ. Հայրապետյանի երթը կայանալու է

Galatv.am-ը գրել է. «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել են, որ իրականացվելու է ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը եւ դիմում-նամակ  են պատրաստում՝ ուղղված ՀՀ նախագահին, ԼՂՀ նախագահին, ՄԻՊ գրասենյակին և Հայաստանում ՌԴ դեսպանին:

Այսօրվա ասուլիսին հրավիրված էր նաեւ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով սույն գործի առնչությամբ որոշակի հակասություններ նշեց. «Բավականին հակասական փաստեր կան ներկայացված, քանզի մեղադրանք է առաջադրվել, որ Բաշկորտոստանի նախագահի որդու հանցակիցն է, սակայն նույն այդ քննիչը նշում է, որ հանցագործության ավարտից հետո է Լևոն Հայրապետյանն աջակցել, որպեսզի չբացահայտվի հանցագործությունը: Բոլոր հանցախմբերը ստեղծվել են Ռախիմովի կողմից:  Ինքն է ստեղծել այդ կազմակերպությունն ու ամենից իրազեկված անձն էր այդ գործում, և պարոն Լևոն Հայրապետյանի խորհուրդների ու լրացուցիչ ինֆորմացիայի կարիքը նա չուներ»,- ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ Ռախիմովը որևէ մեկի կարիքը չի ունեցել փողերի լվացման համար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին