▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինադադարը պետք է հարգել. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հրադադարի խախտման դեպքերին և իր մտահոգությունը հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ.

«Մենք լրջորեն մտահոգված ենք շփման գծի երկայնքով վերջերս հրադադարի խախտման դեպքերի աճով: Զինադադարը պետք է հարգել»:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 31-ին, հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծիհյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանությանտեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմիցհանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվկորուստներ` հետ է շպրտվելելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում,զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Նշենք, նաև, որ անցած գիշեր Ադրբեջանի ԶՈւ-ն 11 կորուստ է տվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին