▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օտարերկրյա ռազմական կցորդները տեղեկացվել են հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին՝ նրանց իրազեկելով շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին:

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն հետախուզական ու դիպուկահար գործողությունների ակտիվացման եւ հայկական կողմի պատասխան քայլերի մասին առկա իրողությունները, ՀՀ պաշտպանության նախարարության գնահատականներն ու ենթադրությունները լարվածության ներկայիս աճով Ադրբեջանի հետապնդած նպատակների, հետագա գործելակերպի, ինչպես նաեւ հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին:

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ռազմական կցորդներին հորդորել է պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու եւ հարեւան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին