▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հռոմի Պապ Ֆրանցիկսկոսը  2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոս Մայր տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-ամյա տարելիցի  առիթով պատարագ կմատուցի: Հաղորդում է «Հորիզոնը»՝ հղում անելով Prensa Armenia գործակալությանը:

Այս մասին հայկական Սուրբ Նարեկ եկեղեցում Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագի ժամանակ հայտնել է Բուենոս Այրեսի արքեպիկոպոս կարդինալ Մարիո Պոլին:  

«Հռոմի պապը պատասխանել է մեկ տարի առաջ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի միջոցով Հայկական կաթոլիկ եկեղեցու հրավերին` պատարագ մատուցել` հանուն Ցեղասպանության ճանաչման»,- տեղեկացրել է Սուրբ Նարեկ եկեղեցու հովվապետ Պաբլո Հաքիմյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին