▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը հոգեմետ դեղեր վաճառելու լիցենզիա կտրամադրվի. galatv.am

Galatv.am-ը գրել է. ՀՀ կառավարությունն  այսօրվա նիստում քննարկեց ու հավանության արժանացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ու ՀՀ կառավարության կողմից սահմանված դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին որոշմանը: Որոշման նախագիծը գործադիրի քննարկմանն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նախագծի համաձայն՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղաք Երևան, Աբովյան 42 շենք, բնակարան 2 և գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, Տիչինայի 3-րդ նրբանցք 2/2) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին