▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները չեն կարող որոշիչ դառնալ հաղթելու համար. galatv.am

Galatv.am-ը գրել է. ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանկ անդրադարձել է վերջին շրջանում առաջնագծում տեղի ունեացած իրադարձություններին:

«Իհարկե այս գործընթացը իրականացնելու ժամանակ մենք կորուստներ ենք ունեցել իրենց հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ եւ փառք իրենց, որովհետեւ պատերազմը հենց դրանով է տարբերվում մյուս բոլոր գործողություններից, որ պատերազմական գործողությունների ժամանակ լինում են կորուստներ: ՊԲ-ն ոչ միայն դիմագրավել է այդ ոտնձգություններին, այլեւ արժանի հակահարվածն են հասցրել: Մեր զինվորները հակառակորդին ապացուցեցին, որ դա ձեւ չէ, որ Ղարաբաղի հետ… եւ միառժամանակ հակառակորդը, կարծում եմ, զերծ կմնա ոտնձգություններից, չնայած որ մենք այսօր էլ պատրաստ ենք հակահարված տալ»,- ասել  ԼՂՀ ՊԲ հրամանատարը:

Նրա խոսքով՝ փոքրիկ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, սպառազինության մեծ քանակի ձեռքբերումը եւ այլն չեն կարող որոշիչ դառնալ պատերազմում հաղթելու համար: Ըստ Մովսես Հակոբյանի՝ Արցախի ժողովուրդը մի շատ կարեւոր հետևություն է արել, որ մենք այլեւս որեւէ բան կորցնելու իրավունք չունենք, եւ ցանկացած դժվարություն չի կարող մեզ հետ պահել մեր հայրենիքը պաշտպանելուց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին