▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեդվեդևի այցը Հայաստան կարծես թե չի կայանալու

 

ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի այցը Հայաստան կարծես թե չի կայանալու: Այն տեղի էր ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստի շրջանակներում:
Ռուսաստանի գլոբալ քաղաքական փոփոխությունների ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Նիկիտինը Orer.am-ի հետ զրույցում նշել է, որ թե ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստի, թե այդ միջոցառման շրջանակներում ՌԴ վարչապետի այցի վերաբերյալ պայմանավորվածությունները եղել են նախնական, քանի որ այդ պահին դեռևս նախագահների հանդիպման մասին խոսք չկար: Սակայն Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը արդեն հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցկացվեն բանակցություններ, որոնց արդյունքում կորոշվի ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը:
Նախագահների Մինսկյան հանդիպումով, փաստորեն, սպառվում էր վարչապետների քննարկման օրակարգը և նրանց երևանյան հանդիպումը դառնում էր խիստ անարդյունավետ ու երկրորդական: Որքանո՞վ է նպատակահարմար միևնույն թեմաները քննարկել Երևանում, եթե Մինսկում` ավելի բարձր` նախագահների մակարդակով, մեկ ամիս հետո հանդիպում է սպասվում:
Միևնույն ժամանկ, սպասվում է, որ Հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի փաստաթուղթ` ԵՏՄ-ին անդամակցելու մասին: Այս սպասելիքներն ավելի իրատեսական են դառնում հատկապես երբ հաշվի ենք առնում Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությունը, որի համաձայն հանրապետությանն հաջողվել է ամբողջությամբ կատարել «ճանապարհային քարտեզի» իրացման իր պարտավորությունները:Քանր որ ՀՀ -ի և Ղրղզստանի անդամակցությունը նախատեսվում էր իրականացնել միաժամանակ:
Այսպիսով, ՀՀ-ի և Ղրղզստանի` ԵՏՄ անդամ դառնալը հոկտեմբերին վերջապես իրականություն կդառնա:

ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի այցը Հայաստան կարծես թե չի կայանալու: Այն տեղի էր ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստի շրջանակներում:

Ռուսաստանի գլոբալ քաղաքական փոփոխությունների ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Նիկիտինը Orer.am-ի հետ զրույցում նշել է, որ թե ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստի, թե այդ միջոցառման շրջանակներում ՌԴ վարչապետի այցի վերաբերյալ պայմանավորվածությունները եղել են նախնական, քանի որ այդ պահին դեռևս նախագահների հանդիպման մասին խոսք չկար: Սակայն Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը արդեն հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցկացվեն բանակցություններ, որոնց արդյունքում կորոշվի ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը:

Նախագահների Մինսկյան հանդիպումով, փաստորեն, սպառվում էր վարչապետների քննարկման օրակարգը և նրանց երևանյան հանդիպումը դառնում էր խիստ անարդյունավետ ու երկրորդական: Որքանո՞վ է նպատակահարմար միևնույն թեմաները քննարկել Երևանում, եթե Մինսկում` ավելի բարձր` նախագահների մակարդակով, մեկ ամիս հետո հանդիպում է սպասվում:

Միևնույն ժամանկ, սպասվում է, որ Հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի փաստաթուղթ` ԵՏՄ-ին անդամակցելու մասին: Այս սպասելիքներն ավելի իրատեսական են դառնում հատկապես երբ հաշվի ենք առնում Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության հայտարարությունը, որի համաձայն հանրապետությանն հաջողվել է ամբողջությամբ կատարել «ճանապարհային քարտեզի» իրացման իր պարտավորությունները: Քանր որ ՀՀ -ի և Ղրղզստանի անդամակցությունը նախատեսվում էր իրականացնել միաժամանակ:

Այսպիսով, ՀՀ-ի և Ղրղզստանի` ԵՏՄ անդամ դառնալը հոկտեմբերին վերջապես իրականություն կդառնա:

Անահիտ Գրիգորյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին