▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքը «խանդում» է և դժգոհ է Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից

Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ Ջ.Ուորլիքը ազեր-կոյունլուների լրատվական գործակալություններից մեկին հայտնել է,որ Ուէլսում՝սեպտեմբերի 4-5 տեղի ունենալիք ՆԱՏՈ-ի գագաթաժողովին, "կարող" է հադիպեն ՀՀ և ԱՀ նախագահները...Կամ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա Նյու-Յորքում՝ՄԱԿ-ի գրասենյակում:Սրանով "արևմուտքը" ցույց է տալիս,որ"խանդում " է և դժգոհ է Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումից և ցանկանում է մի այդպիսի հանդիպում կազմակերպել իր սեփական հարթակներից մեկում...Այսպիսով,հօդս են ցնդում թե՛ Արևմուտքի,թե՛ ՌԴ այն պաշտոնյաների հայտարարությունները,որ չնայած ունեցած հակասություններին աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձությունների առումով ,ՌԴ և "Արևմուտքը" համագործակցում են ԼՂ կոնֆլիկտի լուծման հարցում...Երկուստեք "նախանձը" մի կողմից Մոսկվայի,մյուս կողմից՝ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև, կարող է մեծ արհավիրքների պատճառ դառնալ տարածաշրջանի համար...Դա շատ լավ երևաց այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին,երբ տեղի ունեցավ իրավիճակի սրում հայ-ազերիական շփման գծի երկայնքով՝ Արցախում և ՀՀ սահմաններում...Էլի էին հանդիպում կազմակերպում...Այս անգամ այն պետք է տեղի ունենար Փարիզում...և Ալիևը որոշեց այդ հանդիպումից առաջ ցույց տալ բոլորին թուրք-օղուզների ՈՒԺԸ և ՎՃՌԱԿԱՆՒԹՅՈՒՆԸ:Սակայն ազերիները խայտառակ պարտվեցին, Փարիզի հանդիպումը ձախողվեց,իսկ Վ.Վ.Պուտինը ստանձնեց "խաղաղության աղավնու" դերը...Հիմա "Եվրոպան" պահանջում է իրենը,որ հաշիվը դառնա 1-1...

Հ.Գ.

Հաշվի առնելով այն հանգամանքը,որ նախագահների հանդիպումից կամ տարածաշրջան ժամանող պատվիրակություններից առաջ ազեր-կոյունլուները միշտ սրում են իրավիճակը շփման գծում,մեր բանակը պետք է շատ զգոն լինի և կանխի ամեն տեսակի ոտնձգություններ՝մեծ վնասներ պատճառելով հակառակորդին,որպեսզի Ալիևը այս անգամ էլ վազեվազ գնա "նոր" միջնորդների մոտ ու բողոքվի մեզանից և իր բախտից,ինչպես դա արեց Սոչիում...

 

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին