▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պատմության սև օրը

Անցյալ տարի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին:
Մեկ տարի առաջ էլ, հիմա էլ վստահ եմ, որ այս որոշումն եղել է պարտադրված՝ թելադրված երկու հանգամանքով:
Առաջինը՝ տարածաշրջանի միլիտարիզացիայի բարձր մակարդակն է, այլ խոսքով՝ երկրի անվտանգության խնդիրը:
Պետք է խոստովանել, որ Հայաստանի իշխանության հետ երեք-չորս տարի բանակցող եվրոչինովնիկներն այդպես էլ անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ չառաջարկեցին, որոնք մի կողմից կարող էին չեզոքացնել ռուսական մարտահրավերները, մյուս կողմից՝ կանխել տարածաշրջանի միլիտարիզացիան:
Սերժ Սարգսյանի հայտարարության երկրորդ մոտիվացիան՝ սեփական իշխանության պահպանության խնդիրն էր:
Մոսկովյան շրջանակներում պարզորոշ ակնարկվում էր, որ եթե Հայաստանը գնա եվրոասոցացման ուղղությամբ, Հայաստանում չի բացառվում հեղաշրջումը:
Ֆորմալ առումով՝ նվաստացուցիչ սեպտեմբերի 3-ի պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը, ով մոսկովյան հայտարարությունն արեց՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, շրջանցելով անգամ գրպանային խորհրդարանն ու իր կողմից լիովին վերահսկվող կառավարությունը:
Սակայն սեպտեմբերի 3-ը մեկ օրում չի ծնվել, առնվազն 16 տարվա պատմություն ունի ու որ ամենաողբերգականն է՝ այդ ամսաթիվը մեր քաղաքական համակարգի իմպոտենտային կոնսեսուսի դրսևորում է:
Պատմության մեջ անշրջելի իրադարձություններ գրեթե չկան ու հնարավոր է մեր պատմության ճակատից մաքրել սեպտեմբերի 3-ի խարանը, սակայն դրա համար անհարաժեշտ է ունենալ կենսունակ քաղաքական համակարգ, որի օրակարգում առաջնային նշանություն կունենա հակամարտությունների կարգավորման ու հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատման հարցը:

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին