▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձգտում են անվավեր դարձնել Հունաստանում ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը ոտքի է հանել «Թալեաթ փաշա» կոմիտեին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվականը: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Մենք գալիս ենք Հունաստան` ձեր երեսին շպրտելու ցեղասպանության սուտը»: Գրում է Ermenihaber.am-ը:

Նշյալ կոմիտեի ղեկավար պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը դատապարտել է Հունաստանի խորհրդարանի ընդունած բանաձևը` համարելով այն անօրինական:

«Մենք մեկնում ենք Հունաստան այդ բանաձևի անվավերությանը հասնելու համար»,- ասել է կոմիտեի ղեկավարը: Վերջինս նաև դժգոհել է Թուրքիայի արտգործնախարարության և խորհրդարանի ցուցաբերած անտարբեր լռությունից` պնդելով, որ պետության պարտքն է արձագանքել նման զարգացումներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանում ընդունվել էր Հայոցցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանողօրինագիծ, համաձայն որի, Հունաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կենթարկվեն 3-6 ամսյա բանտարկության և  5000-20.000 եվրո տուգանքի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին