▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Քաղաքագետ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցը բացառիկ առիթ է` հնչեցնելու հանրությանը  հուզող հարցերը: Պետք է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ ազդարարվի: Մեր հարաբերությունները պետք է միջազգային իրավունքների հիման վրա իրականցվեն: Հայաստանը իրավունքների պաշտպանման առումով նոր քաղաքականություն պետք է որդեգրի: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

«Մենք միոցառման անվան հետ կապված` շատ ենք տեսնում համերգներ, հեծանվավազք, ցուցահանդես և այլն: Այս ամենը անհամատեղելի է, ի վերջո սա սգո ոգեկոչում է: Ամեն ինչ կապել 100-ամյա տարելիցի հետ` ընդունելի չէ»,-ասաց Արա Պապյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե Թուրքիան պատրաստվում է ներողություն խնդրել, քաղաքագետը համոզված է` նման բան չի լինի.

«Էրդողանի ելույթը ներողությանը մոտ էլ չէր: Նա ցավակցում էր ուղղակի: Ներողությունը այն է, որ խնդրում ես` ընդունելով, որ ինչ որ բանում մեղավոր ես: Առ այսօր նման միտում չկա: Հայտարարության բուն առանցքն այն էր, որ Առաջին համաշխարհային պատերազմ էր, բոլորը զոհեր էին տալիս, հայերն էլ: Սա շատ խորամանկ և վտանգավոր հայտարարություն է, քան պարզապես մերժումը: Սա պարզապես լավ PR է: Եվ, հետո ներողությունով չպետք է սահմանափակվել: Կոնկրետ ինձ համար` ուզում է ամբողջ թուրք ազգը միայն ներողություն խնդրի`  բավարար չէ. տեղի է ունեցել հանցագործություն: Կա տուժող կողմ` ՀՀ-ն ու հայ ժողովուրդը: Ներողությունից հետո պետք է հստակ քայլեր իրակակացվեն` տուժող կողմին վերադարձնելու իր կորցրածը»,-նկատեց Արա Պապյանը` հավելելով.

«Հատուցման խնդիր կա և այն 3 մակարդակի է.անհատական, համայնքային և պետական: Մենք` որպես պետություն, տուժել ենք և մինչ օրս տուժում ենք: Տարածքները, որ կորցրել ենք, դրա պատճառով ցանկացած ապրանքի ներմուծումը մեզ համար շատ դժվար է: Մենք բոլորս տուժած ենք ու 100 տարի հետո էլ տուժում ենք»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի` Ցեղասպանությունը ճանաչելու ձգձգմանը` «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավարը նշեց, որ ԱՄՆ-ն առաջին պետությունն է, որ 1951 թվականին ճանաչել է Ցեղասպանությունը, Ռեյգանը 80-ական թվականներին երկու անգամ հայտնեց այդ մասին, ԱՄՆ նախագահն էլ ամեն տարի` Ապրիլի 24-ին հայտարարությամբ է հանդես գալիս:

Քաղաքագետը համոզված է` առանց Հայկական հարցի տարածքային բաղադրիչի լուծման ներկայիս ՀՀ-ն ապագա չունի. «Հայաստանը կամ կարող է լինել մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես: Արնաքամ կլինի արտագաղթով, տնտեսության քայքայմամբ: ԱՄՆ-ում աշխատող հանձնաժողովն է նման եզրահանգման եկել: Նրանք համոզված են ՀՀ-ն կարող է կենսունակ պետություն լինել»:

Անի Կարապետյան

 

Կարդացեք նաև`Թուրքիայի ստրատեգիական նպատակն է` ոչնչացնել Հայաստանին` որպես քաղաքական և տնտեսական միավոր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին