▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը սեպտեմբերի 17-ին խոսել է Թուրքիայի առջև ծառացած մի շարք մարտահրավերների մասին, տեղեկացնում է թուրքական Հաբերլեր լրատվական գործակալությունը:
Չիչեքը անդրադարձ է կատարել Սիրիայի և Իրաքի հիմնախնդիրներին, ինչպես նաև Հայկական հարցին՝ նշելով, որ այս ոլորտներում Թուրքիայից որոշակի ծրագրեր և քայլեր են ակնկալվում:
Չիչեքը, անդրադառնալով հայկական հարցին, նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  մոտենալուն զուգընթաց հայկական սփյուռքը քայլեր է կատարում Թուրքիայի դեմ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի խոսքերով «տարբեր երկրների խորհրդարանականները չպետք է գործիք դառնան Հայոց ցեղասպանության հարցում և այդ հարցի քննարկումը պետք է վստահել պատմաբաններին»:
Շարունակելով իր միտքը՝ Չիչեքը ասել է, որ Թուրքիան մշտապես բաց է այդ հարցում, իրենք պատրաստ են տրամադրել իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, բոլոր պատմական աղբյուրները ցանկացած երկրի քաղաքացի հանդիսացող գիտնականի, որը կորոշի ուսումնասիրություններ կատարել այս թեմայով:
Վերջում Չիչեքը կոչ է արել «քաղաքական գործիչներին չզբաղվել այդ թեմայով, քանի որ, ըստ Չիչեքի, «անցյալին մոտենալը, այդ կնճիռներին լուծում տալը քաղաքական գործիչների պարտականությունը չէ»: Նրա խոսքերով պատգամավորները և քաղաքական գործիչները պետք է զբաղված լինեն ներկայի և ապագայի կառուցմամբ, ոչ թե անցյալին վերաբերվող հարցերի քննարկմամբ:

allturkey-ը գրում է. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը սեպտեմբերի 17-ին խոսել է Թուրքիայի առջև ծառացած մի շարք մարտահրավերների մասին, տեղեկացնում է թուրքական Հաբերլեր լրատվական գործակալությունը:

Չիչեքը անդրադարձ է կատարել Սիրիայի և Իրաքի հիմնախնդիրներին, ինչպես նաև Հայկական հարցին՝ նշելով, որ այս ոլորտներում Թուրքիայից որոշակի ծրագրեր և քայլեր են ակնկալվում:

Չիչեքը, անդրադառնալով հայկական հարցին, նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  մոտենալուն զուգընթաց հայկական սփյուռքը քայլեր է կատարում Թուրքիայի դեմ:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի խոսքերով «տարբեր երկրների խորհրդարանականները չպետք է գործիք դառնան Հայոց ցեղասպանության հարցում և այդ հարցի քննարկումը պետք է վստահել պատմաբաններին»:

Շարունակելով իր միտքը՝ Չիչեքը ասել է, որ Թուրքիան մշտապես բաց է այդ հարցում, իրենք պատրաստ են տրամադրել իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, բոլոր պատմական աղբյուրները ցանկացած երկրի քաղաքացի հանդիսացող գիտնականի, որը կորոշի ուսումնասիրություններ կատարել այս թեմայով:

Վերջում Չիչեքը կոչ է արել «քաղաքական գործիչներին չզբաղվել այդ թեմայով, քանի որ, ըստ Չիչեքի, «անցյալին մոտենալը, այդ կնճիռներին լուծում տալը քաղաքական գործիչների պարտականությունը չէ»: Նրա խոսքերով պատգամավորները և քաղաքական գործիչները պետք է զբաղված լինեն ներկայի և ապագայի կառուցմամբ, ոչ թե անցյալին վերաբերվող հարցերի քննարկմամբ:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին