▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պորոշենկոն վերածվեց քաղաքական «մուրացկանի»

Ուկրաինայի նախագահը հերթանակ անգամ հայտնվեց ծիծաղելի իրավիճակում: Այսօր տեղի էր ունեցել նրա հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ, որտեղ Պորոշենկոն հույս ուներ, որ կարող է Ուկրաինային դարձնել ԱՄՆ-ի հիմնական դաշնակից ՆԱՏՕ-ից դուրս, սակայն մերժվեց այն հիմնավորումով, որ Ուկրաինան արդեն իսկ ունի հատուկ կարգավիճակ` անվտանգության առումով:

Ինչ խոսք, դա իսկական հարված էր նորաթուխ նախագահին: Բացի դրանից Պորոշենկոն բառացիորեն հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը իր մեջ չի ներառում ծանր զինատեսակի մատակարարում Ուկրաինա, ինչը էլ ավելի մեծ փակուղի է մտցնում Ուկրաինային, չնայած այն բանին, որ Պորոշենկոն նշեց, որ իրենք կարող են այլ երկրից զենք գնել:

Ամեն դեպքում կարելի է ասել, որ ԱՄՆ-ն «շռմփացրեց» դուռը ուկրաինացիների վրա, դրանից առաջ մի քանի կոպեկ նետելով նրանց առաջ: Խոսքը գնում է 53 միլիոն դոլլարի մասին, որից 46-ը ուղղվելու է Ուկրաինայի անվտանգության ապահովմանը: ԱՄՆ-ն պարզ հասկացրեց, որ այսուհետև ուկրաինացիները կարող են իրենց վրա հույս դնել բացառապես խաղաղ բանակցային գործըթնացում, և կարող են մոռանալ որևէ ռազմական օգնության մասին:

Հայկ Դերզյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին